Լրահոս

14.02.2012 13:59


Ստեփան Կարախանյանն էլ է մատնացույց արել Մարգար Օհանյանին

Ստեփան Կարախանյանն էլ է մատնացույց արել Մարգար Օհանյանին

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանն ասօր դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց, հետևաբար հրապարակվել է նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքները։ Ստեփան Կարախանյանը նախ ասել է, որ բենզինը ստացել է ՃՈ տնտեսական բաժնի պետ Արա Լևոնյանից և որքան ստացել է, այդքան էլ բաշխել է իր ենթակայության տակ գտնվող վեց վաշտերին։ Նա նաև ավելացրել է, որ ստացել է այնքան բենզին, որքան տրամադրված է եղել վառելանյութի քարտերում։ Հետագա ցուցմունքներում, սակայն, կասկածյալը հայտնել է, որ Ա. Լևոնյանից ստացել է հաշվետվություններում նշված քանակից պակաս քանակությամբ բենզին, և որ իր ներկայությամբ ՃՈ պետ Մարգար Օհանյանն Արա Լևոնյանին ասել է, որ իրեն քիչ քանակությամբ բենզին տրամադրի։ Ս. Կարախանյանը նաև ասել է, որ հետագայում իրեն տրամադրվող բենզինի քանակությունն է՛լ ավելի է պակասել, իսկ երբ ինքը դրա պատճառների մասին հետաքրքրվել է, Մարգար Օհանյանն ասել է, որ ինքը տեղյակ է դրանից։

Կարախանյանը խոստովանել է, որ ՃՈ բենզինի կտրոններից տրամադրել է նաև իր որդուն և դստերը, ինչպես նաև բարեկամներին և ընկերներին, բայց թե ինչ քանակությամբ, չի հիշում։ Կարախանյանն ընդունել է իր մեղքը և պատրաստակամություն հայտնել հատուցել պետությանը հասցված վնասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը